Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
10:23 • 10.01.24
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- գրել է նա:
Նշենք, որ հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը
Placeholder










