Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին Nissan-ը բախվել է քարերին և մոտ 40 մետր սահելով՝ հայտնվել ձորակում․ մեքենայում հրդեհ է բռնկվել

20:06 • 10.01.24

Այսօր` հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։10-ի սահամններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհին` Դրախտիկ գյուղի տարածքում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ը պարզել է, որ Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մ սահելով հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռկնվել։

Այնտեղ գտնվող 5 հնդիկները չեն տուժել։