Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյան

16:41 • 11.01.24

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Տեղեկությունը Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Քրեական վարույթը նախաձեռնվել է կոռուպցիայի դեպքի առթիվ, որի շրջանակում էլ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյան»,- փոխանցեցին իրավապահ մարմնից՝ այլ մանրամասներ չհանրայնացնելով։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկություններով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարը։