Գերմանիայի կանցլերին «զարմացրել է» Ֆրանսիայում երիտասարդ վարչապետի նշանակումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին «զարմացրել է» 34-ամյա Գաբրիել Ատտալին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակումը. զարմանքի պատճառը եղել է Ատտալի տարիքը։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը։
«Կանցլերը, ինչպես շատ ֆրանսիացի դիտորդներ, շատ է զարմացել, երբ հայտարարվել է ընտրության մասին», - մեջբերում է հրատարակությունը Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթի խոսքերը։
Միաժամանակ նա նշել է, որ տարիքը մարդու որակավորման ցուցիչ չէ։
Սակայն նյութի հեղինակներն ընդգծում են, որ Գերմանիայի կանցլերը ընդհանուր առմամբ դրական է վերաբերվել նոր վարչապետին, քանի որ վերջինս համարվում է ֆրանս-գերմանական բարեկամության ջատագով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետը:
Նախքան այս Ատտալը զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը: Նա Մակրոնի ամենամոտ աջակիցներից է և, շատ փորձագետների կարծիքով, Մակրոնի կողմից դիտարկվում է պոտենցիալ իրավահաջորդ։
Ատտալը Մակրոնի կուսակցությանն է միացել ստեղծումից անմիջապես հետո՝ 2016-ին (նա այդ ժամանակ 27 տարեկան էր):Հետագայում Ատտալը դարձել է նախագահի կուսակցության մամուլի քարտուղարը և իր առաջին նշանակումը կառավարությունում եղել է 29 տարեկանում։
Ատտալը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը. նա հարաբերությունների մեջ է նախագահական Վերածնունդ կուսակցության ղեկավարի հետ:










