Ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին

20:06 • 11.01.24

Հրեա ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին:

Ուսանողները համալսարանի ղեկավարությանը մեղադրում են նրանում, որ վերջիններս թույլ են տվել համալսարանը վերածվի հակասեմիտիզմի «բաստիոն»-ի:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ներկայացրած բողոքով ուսանողները համալսարանին մեղադրում են ոչ խտրական քաղաքականությունն ընտրողաբար կիրառելու մեջ՝ խուսափելով հրեա ուսանողներին ոտնձգություններից պաշտպանելուց՝ անտեսելով նրանց պաշտպանության խնդրանքները և աշխատանքի վերցնելով դասախոսների, ովքեր աջակցում են հակահրեական բռնությանը և հակասեմիտական քարոզչություն են տարածում: