«ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել Հնդկաստանի քաղաքացուն ու կողաշրջվել. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Սարի թաղի 3-րդ փողոցում՝ թիվ 22 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բնակչի ցանկապատին ու կողաշրջվել:
Վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածին ու վարորդին առաջինը օգնության են հասել թիվ 22 տան բնակիչները:
Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի ու վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ազգությամբ հնդիկ է:










