Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

00:16 • 11.01.24

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Ըստ X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության՝ Սամանդաղի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 22.38-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։