ԱՄՆ-ի պատճառով ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողանում կատարել իր անմիջական մանդատը Գազայում․ ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կատարում Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մանդատը ԱՄՆ գործողությունների պատճառով։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աճող մտահոգությամբ մենք պետք է խոստովանենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական մարմին, դեռևս չի կարողանում կատարել իր անմիջական մանդատը:
Պատճառը ԱՄՆ-ի հակազդեցությունն է։
Ամերիկացիների ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու ընդունված բանաձևերը (2712 և 2720) չեն պարունակում անհապաղ և համատարած հրադադարի հիմնական պահանջը, և, հետևաբար, դատապարտված են «թղթի վրա մնալու», նշել է նախարարությունը։










