Ադրբեջանը նոր պաշտպանության փոխնախարար ունի

18:18 • 12.01.24

Գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ։

Այս մասին տեղեկություն է տարածել պաշտպանության նախարարությունը։

«Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևին աշխատանքից ազատելու մասին։

Նրա փոխարեն նշանակվել է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը»,- հայտնում է ՊՆ-ն։