ՀԱՊԿ-ը 2024 թվականին խնդիրներ լուծելու ներուժ ունի․ Գլխավոր քարտուղար

19:43 • 12.01.24

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ներուժ՝ 2024 թվականին միավորման խնդիրները լուծելու համար։

Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«2024 թվականին Կազմակերպությունում նախագահության ընթացքում Ղազախստանի Հանրապետության առաջնահերթությունների, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի Նոյեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացումը ենթադրում է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործման նոր բազմաբնույթ խնդիրներ, դրանց լուծման համար կա պատրաստակամություն և անհրաժեշտ ներուժ»,-ասել է նա: