Այս ամենը ես չեմ ընդունելու. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ազատված Արուս Պապյանը դատարան է դիմելու (տեսանյութ)

21:06 • 12.01.24

Այս ամենը ես չեմ ընդունելու, բացակաների համար աշխատանքից չեն ազատում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակութային պալատի արդեն նախկին ադմինիստրատոր Արուս Պապյանը՝ կից տեղադրելով ԶՊՄԿ-ից ստացված նամակը, ըստ որի նա ազատվում է աշխատանքից 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, 3 աշխատանքային օր, անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու համար:

ԶՊՄԿ-ից Պապյանին ուղարկված նամակում մասնավորապես նշված էր, որ Պապյանի բացակայության հարգելիության հիմքերը բացակայել են:

Աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը ստորագրված է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանի անունով:

Нет описания.

Нет описания.