Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել

16:56 • 13.01.24

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել:

Գերատեսչության տվյալով՝ հարձակումն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները։

Հարձակմանն ի պատասխան՝ թուրքական օդուժը այսօր հարվածներ է հասցրել զինյալների ենթակառուցվածքին և Իրաքի քրդաբնակ շրջաններին։

Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ ոչնչացվել է քրդական ուժերի 29 օբյեկտ, այդ թվում՝ նավթային ձեռնարկություններ, թաքստոցներ, քարանձավներում ապաստարաններ և բունկերներ: