Չշահագործվող և ավերված գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա․ Ավինյան (տեսանյութ)

14:16 • 14.01.24

Չշահագործվող և ավերված գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա։

Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները:

Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բադմինտոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը:

Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների համար»: