Իսլանդիայի Գրինդավիկ քաղաքի մոտ հրաբուխ է ժայթքել
13:36 • 14.01.24
Իսլանդիայի հարավում գտնվող Ռեյկյանես թերակղզում, Գրինդավիկ քաղաքի մոտ սկսվել է հրաբխի ժայթքումը։
Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։
Նշվում է, որ գետնի վրա առաջացած ճեղքն ընդարձակվում է։ Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունները ուղղաթիռներ են ուղարկել՝ ժայթքման ճշգրիտ վայրը պարզելու և վտանգի աստիճանը գնահատելու համար։
Placeholder










