Մարադոնայի որդին սենսացիոն հայտարարություն է արել հոր մահվան մասին
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Արմանդո Մարադոնա կրտսերը, հայտարարություն է արել հոր մահվան մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Marca-ն։
«Այդ առիթով մտքեր ունեմ, բայց դրանք չեմ կարող արտահայտել։ Նրանք հորս բախտի քմահաճույքին են թողել, երբ հնարավոր էր ինչ-որ բան անել», - պատմել է նա։
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում։ Մահվան պատճառը սրտի անբավարարությունից առաջացած սուր թոքային այտուցն է։ Ոստիկանությունը կասկածել է անձնական բժշկին, ինչպես նաև Մարադոնայի մահվան օրը հերթապահող բուժքրոջը և սկսել է հետաքննություն։










