Հրդեհ` Պարսեղովի փողոցի տներից մեկում

20:06 • 14.01.24

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աջափնյակ վարչական շրջանում՝ Պարսեղովի փողոցի տներից մեկում։

Shamshyan.com-ի տվյալներով՝ հրդեհն առաջացել է գազաբալոնից, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, սակայն այրվել է տան բակում կառուցված տանիքից մի հատված։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։