Հայոց պատմությունը պետության բացակայության մասին է, Հայաստանի պատմությունը պետության պատմությունն է. այդ նրբությունը չէի նկատել․ Փաշինյանը

11:58 • 14.01.24

Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ, կամ գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍ՝ առաջարկելով, որ դպրոցներում դասավանդվող Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն։

Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել։ Կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ Հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն։

Իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա՝ Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։

Այսինքն՝ առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որը շատ կարևոր են»,-նշել է նա։