Պուտինը ֆենոմենալ կերպով հիշում է իր բոլոր խոստումները․ Պեսկով

14:41 • 14.01.24

Վլադիմիր Պուտինը ֆենոմենալ կերպով հիշում է իր բոլոր խոստումներն ու ծրագրերը, անմիջականորեն մասնակցում դրանց կատարմանը։

Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Ռոսիա-1»-ին տված հարցազրույցում․

«Սա ֆենոմենալ է։ Նա հիշում է իր բոլոր խոստումները, բոլոր ծրագրերը, անձամբ իրականացնում դրանք»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, թե ինչպես է Պուտինը վերաբերվում անձնական նամակներին, ինչպես է խնամքով պահում դրանք։