Կիևը հայտարարել է Ռումինիայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

17:39 • 14.01.24

Կիևը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ երկկողմ բանակցություններ է սկսել Ռումինիայի հետ, կիրակի օրը հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինական կողմը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի մասնակցությամբ, երկկողմ բանակցություններ է սկսել Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Յուլիան Ֆոտայի հետ ՝ երկկողմ անվտանգության համաձայնագիր կնքելու վերաբերյալ։

Ռումինիան դարձել է իններորդ երկիրը, որը երկկողմ բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ անվտանգության վերաբերյալ»,-ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7-ի երկրները Ուկրաինային սատարող հռչակագիր էին հրապարակել։ Սակայն դրանում նշված անվտանգության պարտավորությունները չեն նախատեսում իրականացման կոնկրետ ժամկետներ, ինչպես նախկինում տրված խոստումները՝ կապված դաշինքին Ուկրաինայի անդամակցության հետ։