Հանրապետության տարածքում հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

16:21 • 14.01.24

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 16-ին, 17-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-16 աստիճանով։