X հիվանդության մասին հայտարարությունները կարող են ունենալ ոչ թե գիտական, այլ տնտեսական դրդապատճառներ. «Ռոսպոտրեբնադզոր»
«X հիվանդության» մասին հայտարարությունները կարող են ունենալ ոչ թե գիտական, այլ տնտեսական դրդապատճառներ, պարբերաբար քննարկվում են համաճարակի պատրաստության հարցերը, հաղորդում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Համաշխարհային տնտեսական ֆորումում (WEF), որը կանցկացվի Շվեյցարիայի Դավոս քաղաքում 2024 թվականի հունվարի 15-ից 19-ը, նախատեսվում է քննարկել «X հիվանդությունը», որը կարող է 20 անգամ ավելի մահացու լինել, քան կորոնավիրուսի համաճարակը։










