30 նոր ավտոբուսից 28-ն արդեն Երևանում են

10:33 • 15.01.24

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնեց, որ պայմանագրով նախատեսված 30 ավտոբուսից 28-ն արդեն Երևանում են, իսկ 2-ն այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն մայրաքաղաք և մատակարարն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարած կլինի։

«Սպասում ենք 2 ավտոբուսները գան, որ մաքսազերծման աշխատանքներ կատարվեն։ Ենթադրում եմ՝ 15-20 օրից բոլոր հարցերը լուծված կլինեն»,- հավելեց  Հարությունյանը։