Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխա է մահացել. Shamshyan.com

14:09 • 15.01.24

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 ամսական աղջիկ երեխա:

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններվ՝ երեխան, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անգելինա Ե.-ն է, մի քանի օր առաջ է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: 

Այս պահին հարազատները հավաքվել են հիվանդանոցի բակում, նրանք երեխայի մահվան համար մեղադրում են բժիշկներին: