Լարսը փակ է բեռնատարների համար

08:30 • 15.01.24

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։