Շինուհայրի խաչմերուկից Նորավան ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է (տեսանյութ)

20:59 • 16.01.24

Շինուհայրի խաչմերուկից Նորավան ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է երթեւեկության համար։

Վարորդներին հորդորում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։

Մարդատար մեքենաները կարող են ընթանալ Տաթեւ-Լծեն հատվածով։ Կցորդով տրանսպորտային միջոցների համար Տաթեւ-Լծենը նույնպես փակ է։