Վահագն Խաչատուրյանը Դավոսում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման արարողությանը

16:17 • 16.01.24

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպվող պանելային քննարկումներին։

Նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։