Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Վորոնեժը

11:51 • 16.01.24

Վորոնեժում անօդաչու սարքերի գրոհ է տեղի ունեցել. առաջին պայթյունները որոտացել են տեղի ժամանակով գիշերվա երկուսին: Երեք ժամ անց տեղի է ունեցել երկրորդ գրոհը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Ուկրաինայի հինգ, որսացել՝ երեք անօդաչու:

Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի ութերորդ հարկի պատշգամբ, հրդեհ է բռնկվել։ Տուժել է 10-ամյա աղջիկ, որը քնած է եղել սենյակում։ Նա ձեռքի, ոտքի և պարանոցի վնասվածքներ է ստացել։

Բարձրահարկ շենքի բնակիչները տարհանվել են և ժամանակավորապես տեղավորվել մոտակա դպրոցում։

Հարձակումից հետո Վորոնեժում արտակարգ դրություն է մտցվել։ Բնակիչներին տնետուն այցելությունները շարունակվում են: