Նախկին բորտուղեկցորդուհին Japan Airlines-ի նախագահ է նշանակվել

14:57 • 17.01.24

Japan Airlines ավիաընկերության պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է նշանակվել. ընդ որում, նոր նախագահը նախկինում եղել է ավիաընկերության շարքային բորտուղեկցորդուհի, գրում է Reuters-ը:

Միցուկո Տոտորին, որն իր պարտականություններն ու լիազորությունները կստանձնի ապրիլի մեկին, ընկերության թիմին միացել է 1985-ին: Ծառայելով բորտուղեկցորդուհի՝ նա տարիների ընթացքում սկսել է առաջ շարժվել կարիերայի աստիճանով ու տարբեր պաշտոններ զբաղեցրել:

Տոտորիի նշանակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ճապոնական ընկերությունները բախվում են աճող ճնշման՝ խթանելու գենդերային բազմազանությունը և լուծելու գենդերային վարձատրության տարբերությունը, որն ամենավատն է «Մեծ յոթնյակի» երկրների շարքում:

«Հուսով եմ, որ իմ նշանակումը որպես նախագահ կարող է ոգեշնչել կին աշխատողներին՝ անելու հաջորդ քայլը»,- ասել է նա։