Նախագահ Խաչատուրյանն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը

22:23 • 17.01.24

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Զրույցի ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:

Այս համատեքստում երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության դրական նախապայմանները և ներուժը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, առկա զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել երկկողմ օրակարգն ընդլայնելու, բազմոլորտ համագործակցությունը առաջմղելու համար: