Պուտինն առաջին անգամ «մեկնաբանել է» Նաստյա Իվլեևայի սկանդալային երեկույթը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է բլոգեր Նաստյա Իվլեևայի սկանդալային «մերկ երեկույթը»՝ ասելով, որ կյանքի ճիշտ արժեքների կրողները հատուկ ռազմական գործողության մասնակիցներն են, այլ ոչ թե կիսամերկ զվարճացող աստղերը:Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն տղաներին, որոնք վերադառնում են հատուկ ռազմական գործողության գոտուց: Մարդիկ, որոնք որոշում են գնալ այնտեղ, անցնում են այդ բովով, կյանքի շատ առաջնահերթություններն այլ կերպ են դասում: Այս պարագայում արդեն առանց տաբատի ինչ-որ միջոցառման չես թռվռա», - ասել է Պուտինը՝ պաշտոնյաների հետ հանդիպմանը:
Դեկտեմբերին մոսկովյան «Մութաբոր» ակումբում տեղի է ունեցել Իվլեևայի աղմկահարույց երեկույթը, որին ներկա են եղել շատ հայտնիներ: Ըստ դրես-կոդի՝ հյուրերը պետք է ներկայանային կիսամերկ։ Միջոցառումն ու մասնակիցները բուռն քննադատության են ենթարկվել։ Իվլեևայի դեմ դատական հայցեր են ներկայացվել: Մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը և Լոլիտան, ներողություն են խնդրել:










