ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Սերգեյ Լավրովը հնարավոր է հանդիպեն

22:27 • 18.01.24

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է հաջորդ շաբաթ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, երբ ռուս նախարարը կլինի Նյու Յորքում, ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նա կհանդիպի Լավրովի հետ»,- ասել է Դյուժարիկը` պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով՝ Գուտերեշը Լավրովի հետ հնարավոր հանդիպմանը «կքննարկի այն ամենը, ինչ ցանկանում է քննարկել արտգործնախարարը»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Սերգեյ Լավրովը հնարավոր է հանդիպեն