Ուկրաինայի ՊՆ ղեկավարը «անվտանգության նկատառումներից ելնելով» հրաժարվել է մեկնել Ֆրանսիա

10:37 • 18.01.24

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը «անվտանգության նկատառումներից ելնելով» չի մեկնի Ֆրանսիա, հայտնում է Agence France Press (AFP)՝ վկայակոչելով Ֆրանսիայի ռազմական գերատեսչության հայտարարությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի նախարարության ղեկավարը պետք է աշխատանքային այցով Ֆրանսիա մեկներ հինգշաբթի՝ հունվարի 18-ին, սակայն չեղարկել է այցը։

Նախատեսվում էր, որ Ումերովը կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնյուի հետ, այդ թվում՝ հրետանային կոալիցիայի մեկնարկի վերաբերյալ խորհրդաժողով սկսելու համար։ Այժմ բանակցությունները կկայանան տեսակապի միջոցով։