2023-ին Քանաքեռ-Զեյթունում բարեկարգվել է շուրջ 30 բակ․ Երևանի բակերը պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին․ Տիգրան Ավինյան
Երևանը պետք է լինի հարմարավետ և բարեկարգ քաղաք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Տարեկան նախագծերով բարեկարգված բակերի թիվը Քանաքեռ-Զեյթունում փուլ առ փուլ ավելանում է։
Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին էլ ամբողջությամբ հիմնանորոգվել է:
Ընդհանուր առմամբ 2023-ին Քանաքեռ-Զեյթունում բարեկարգվել է շուրջ 30 բակ:
Այն, որ Երևանի բակերը պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք»,- գրել է Ավինյանը։










