ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել

23:55 • 18.01.24

ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել, եթե դրան հնարավոր չլինի հասնել դիվանագիտական ճանապարհով, կան այլ ուղիներ, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կնախընտրեինք դրան հասնել դիվանագիտական ճանապարհով, ակնհայտ է, որ դա շուտով տեղի չի ունենա:

Այնպես որ, մենք կհամոզվենք, որ ունենք հնարավորություններ և տարբերակներ, որոնք հասանելի են գլխավոր հրամանատարին, որպեսզի կանխենք իրադարձությունների նման զարգացումը», - ասել է Քիրբին լրագրողներին: