Ձյան առատ տեղումների պատճառով ԶՈՒ-ն հանրապետությունում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)

21:21 • 19.01.24

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։

Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։