270,000 եվրո. Առնոլդ Շվարցենեգերն աճուրդում վաճառել է ժամացույցը, որի պատճառով բերման էր ենթարկվել Մյունխենի օդանավակայանում
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն աճուրդում 270 հազար եվրոյով վաճառել է իր Audemars Piguet ժամացույցը, որի պատճառով օրերս բերման էր ենթարկվել Մյունխենի օդանավակայանում՝ ժամացույցի համար հարկային հայտարարագրի բացակայության պատճառով։
Die Pressa-ն հայտնում է, որ բարեգործական աճուրդն անցկացվել է Stanglwirt հյուրանոցում, որը գտնվում է ավստրիական Կիցբյուել լեռնադահուկային գյուղում։ Ժամացույցի մեկնարկային գինը կազմել է 50 հազար եվրո, այն վաճառվել է 270 հազար եվրոյով, ընդհանուր առմամբ աճուրդում հանգանակվել է 1,31 միլիոն եվրո։
Հունվարի 17-ին Առնոլդ Շվարցենեգերին բերման են ենթարկել Գերմանիայում թանկարժեք ժամացույցի հարկային հայտարարագրի բացակայության պատճառով: Դերասանն ի սկզբանե մտադիր էր ժամացույցն աճուրդի հանել։ Մաքսային ծառայությունը նրան տուգանել էր 35,000 եվրոյով, իսկ ինքը ժամացույցը գնահատվել է 26,000 եվրո։










