Խոսքի ազատությունը դատարկ արտահայտություն է Սպիտակ տան և Պետդեպարտամենտի համար․ Զախարովա

23:00 • 19.01.24

Խոսքի ազատությունը դատարկ արտահայտություն է Սպիտակ տան և Պետդեպարտամենտի համար։ Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսպես է մեկնաբանել դիվանագետը տեղեկությունը, որ YouTube վիդեոհոսթինգը արգելափակել է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովի BesogonTV ալիքը։

«Տեղեկատվության հասանելիության ազատության իրավունքի պաշտպանությունը, կարծիքների բազմակարծությունը, խոսքի ազատությունը՝ այս ամենը դատարկ արտահայտություն է Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և հատկապես մասնավոր կորպորացիայի համար, որը լիովին վերահսկվում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից»,- գրել է նա։ 

Զախարովան նշել է, որ ամերիկյան «առաջադեմ ժողովրդավարությունը» թքած ունի խոսքի ազատության ապահովման ոլորտում միջազգային պարտավորությունների վրա։