Իրանը արբանյակ է արձակել
16:35 • 20.01.24
Իրանի տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ հաջողությամբ սեփական արտադրության արբանյակ է դուրս բերել ուղեծիր։
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Sorayya կոչվող արբանյակը դուրս է բերվել ուղեծիր՝ 750 կիլոմետր բարձրության վրա:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ իրանական արբանյակը հաջողությամբ դուրս է բերվում 500 կիլոմետրից բարձր ուղեծիր:
Placeholder










