Բրիտանիայի ոստիկանությունում ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի սպառնալիքների դեմ պայքարի ստորաբաժանում են ստեղծել

19:53 • 20.01.24

Բրիտանիայի ոստիկանությունը նոր ստորաբաժանում է ստեղծել, որը մասնագիտանալու է մի շարք պետությունների, առաջին հերթին՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի սպառնալիքների դեմ պայքարում:

Այդ մասին հայտարարել է Սքոթլենդ Յարդի ղեկավարի տեղակալ Մեթ Ջուկսը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին թշնամական պետությունների կողմից Մեծ Բրիտանիայում լրտեսության և ներքին գործերին միջամտության սպառնալիքը հասել է Սառը պատերազմի մակարդակին:

Ջուկսը նաև նշել է, որ Սքոթլենդ Յարդի ծանրաբեռնվածությունը, կապված նման բնույթի սպառնալիքների հետ, քառապատկվել է 2018 թվականի վերջից, երբ Սոլսբերիում թունավորվել էին Սերգեյ Սկրիպալը, որը Ռուսաստանում դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, և նրա դուստրը: