Աֆղանստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից չորսը ողջ են մնացել

18:35 • 21.01.24

Աֆղանստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից չորսը ողջ են մնացել։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները։

Նշվում է, որ նման տեղեկություններ են տարածել Աֆղանստանի իշխանությունները։

Մյուս երկու անձի ճակատագիրը դեռ անհայտ է։

Աֆղանստանում մասնավոր թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Զոհվել է 6 մարդ։