Կասպից ծովում ալիքի բարձրությունը հասել է 2,8 մետրի

20:51 • 21.01.24

Քամին ուժեղացել է, Կասպից ծովում ալիքի բարձրությունը հասել է 2,8 մետրի։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի  Ազգային հիդրոօդերեւութաբանական ծառայությունը։

Այս պահին քամու արագությունն աճել է մինչև 23-25 մ/վ։

Կանխատեսումների բյուրոյի տնօրեն Գյուլշադ Մամեդովայի խոսքով՝ ծովում ալիքի բարձրությունը հասել է 2,8 մետրի։

«Հունվարի 24-ի կեսօրից հետո քամոտ եղանակը կպահպանվի»,- նշեց նա։