ԱՄԷ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում
Անցնող շաբաթ Հայաստան էր այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը:
Հյուրերին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինիս խոսքով՝ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի և կարևոր գործընկերներից է, և երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների և դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են:
Մանրամասները՝ տեսանյութում:










