ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը չեն հաստատվել

20:05 • 22.01.24

Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չեն հաստատվել։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի՝ ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չհաստատելու առաջարկը պաշտպանվել է, և այն ուղարկվել է Մոնիտորինգի հանձնաժողով՝ որոշում կայացնելու համար։

Այսօրվա հանդիպմանը մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը, սակայն ձայնի իրավունքը սահմանափակվել է։ Հիմնական պատճառն այն էր, որ 2023 թվականին ադրբեջանական կողմը թույլ չի տվել այցելել Լաչինի միջանցք և վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Մոնիտորինգի հանձնաժողովը պարտավոր է 24 ժամվա ընթացքում որոշում կայացնել։