Չարբախում բախվել է 5 մեքենա
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։20-ի սահմաններում Շերամի փողոցում բախվել են 22-ամյա Մուշեղ Հովհաննիսյանի վարած Nissan Skyline մակնիշի, 24-ամյա Վահան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի, 45-ամյա Սամվել Ստամբոլցյանի վարած Mitsubishi մակնիշի, 27-ամյա Մինաս Հայրապետյանի վարած Honda Fit մակնիշի և 64-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։










