«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանը կանխել է 27-ամյա օտարերկրացու ինքնասպանությունը․ Shamshyan.com
Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը` ժամը 15:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկանը օդանավակայանում նկատել է մի քաղաքացու, ով տարօրինակ վարքագիծ է դրսևորում։
Ոստիկանը մոտեցել է քաղաքացուն, ով հայտնել է, որ իրեն թույլ չեն տալիս մեկնել Ստամբուլ։ Մինչ իրավապահը փորձել է պարզել եղելությունը, քաղաքացին նրա տեսադաշտից անհետացել է։
Պարզվել է՝ նա գնացել է օդանավակայանի տարածքում գործող «Լավազա» սրճարան և հայտնել, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով պատշգամբից։
Ոստիկանության ծառայողը կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը և նրան տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Պարզվել է, որ նա օտարերկրացի 27-ամյա Սումայա Լ.-ն է։Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։










