Թուրքիայի խորհրդարանը հունվարի 23-ին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

20:48 • 22.01.24

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) երեքշաբթի օրակարգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, հայտնում է CNN Turk-ը։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հրատապ լուրեր: ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը վաղը կներառվի խորհրդարանի օրակարգում»,- հայտնում է հեռուստաալիքը։