Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Կիև

12:41 • 22.01.24

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հունվարի 22-ին ժամանել է Կիև։ Այս մասին սոցցանցում հայտնել են Լեհաստանի կառավարության ղեկավարի գրասենյակից:

Սա Տուսկի առաջին պաշտոնական գործուղումն է Ուկրաինա՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո։

Այսօր Տուսկը պետք է հանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։