Աշտարակում 80-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել․ Shamshyan.com

20:34 • 23.01.24

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 80-ամյա Էդուարդ Բ․-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 98 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված հասցեի քարե պարսպին։

Վթարի հետևանքով Էդուարդ Բ․-ն տեղում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է Էդուրադ Բ․-ի կողմից ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ լինելը։