Պահանջում եմ անհապաղ և անվերապահ ազատ արձակել Գազայում գտնվող բոլոր պատանդներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

23:32 • 23.01.24

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում պահանջել է անհապաղ և անվերապահ ազատ արձակել Գազայի հատվածում գտնվող բոլոր պատանդներին։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես ևս մեկ անգամ պահանջում եմ անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին:

Միևնույն ժամանակ, նրանց պետք է մարդկայնորեն վերաբերվել, իսկ Կարմիր Խաչին պետք է թույլ տալ այցելել և օգնել նրանց»,-ասել է Գուտերեշը: