Ալիևն ընդունել է Օվերչուկին
Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։
Նախօրեին Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության «ճանապարհային քարտեզ»։ Փաստաթուղթը ստորագրել են փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը։
«Փաստաթուղթը առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, գյուղատնտեսական, մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր է նախատեսում», - նշված է հաղորդագրության մեջ։










